Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ կրպակների ապամոնտաժման հետևում կանգնած է նախագահը

Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ կրպակների ապամոնտաժման հետևում կանգնած է նախագահը

PanARMENIAN.Net - Երևանի տարբեր համայնքների կրպակատերերն այսօր հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի մոտ`արտահայտելու իրենց բողոքն ու դժգոհությունը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի` կրպակներն ապամոնտաժելու որոշման դեմ: «Ժառանգություն. խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հանդիպել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին, ներկայացրել կրպակատերերի բողոքը:

«Նրա հետ զրույցից հետո, ես հասկացա, որ այս որոշման ետևում իրականում կանգնած է նախագահը: Վերահսկողական ծառայության ղեկավարը պարզապես վերաշարադրեց քաղաքապետի ասածները, նույնությամբ ներկայացրեց, և տպավորություն ստացա, թե այս ամենն իրականում շատ լուրջ համաձայնեցված է: Ինձ թվում է` գործ ունենք շատ տգեղ թատրոնի հետ: Ուզում են ցույց տալ, թե քաղաքապետը գործում է նախագահից անկախ, բայց ես այդպես չեմ կարծում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց Ստեփան Սաֆարյանը:

Նա հավելեց, որ Հովհաննս Հովսեփյանին է փոխանցել ՀՀ նախագահին հասցեագրված կրպակատերերի բողոքը: Վերջինս խոստացել է 15 օրյա ժամկետում պատշաճ կերպով պատասխանել նամակին:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշման համաձայն` Երևանի կենտրոնական փողոցներում ապամոնտաժվում են պայմանագրերի ժամկետները լրացած կրպակները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ հրահանգել էր ժամանակավորապես դադարեցնել կրպակների ապամոնտաժումը, քանի որ այն երկրում նոր սոցիալական լարվածություն է առաջացնում, սակայն գործընթացը շարունակվում է:

4  11.08.11 - Փափազյան-Կոմիտաս փողոցների խաչմերուկում շարունակվում են կրպակների ապամոնտաժման աշխատանքները
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---