Քրդերն Էրդողանին արդեն երկրորդ Սադամ Հուսեյն են անվանում![]() 16 օգոստոսի 2011 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները քրդերի դեմ պայքարը կոշտացնելու մասին ոչ այլ ինչ են, քան ցեղասպանության սպառնալիք: Նման կարծիք է հայտնել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Ասիպ Կապլանը, հաղորդում է թուրքական Firat news գործակալությունը: «Էրդողանին մնում է միայն հագուստը փոխարինել զինվորականի համազգեստով երկրորդ Սադամ Հուսեյնը դառնալու համար: Բռնությունից խուսափելու համար մենք պետք է խաղաղ գործընթաց սկսենք, խորհրդարանի միջոցով»,-ասել է Կապլանը: Թուրքիայի իշխող ԱԶԿ կուսակցության 10-ամյակին նվիրված ճաշկերույթի ժամանակ վարչապետ Էրդողանը հայտարարել է Ռամադանի ավարտին Քրդստանի աշխատանքային կուսակցության հետ առավել կոշտ պայքար սկսելու մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |