Կոստանդնուպոլսի աթոռակից պատրիարքն «ուրախ է», որ այս տարի Ռամադանն ու Մարիամ Աստվածածնի տոները համընկել են

Կոստանդնուպոլսի աթոռակից պատրիարքն «ուրախ է», որ այս տարի Ռամադանն ու Մարիամ Աստվածածնի տոները համընկել են

PanARMENIAN.Net - Թուրքիայի Հաթայա քաղաքի մերձակայքում գտնվող հայկական Վակիֆլի գյուղում մատուցվել է պատարագ Մարիամ Աստվածածնի վերափոխման օրվա կապակցությամբ: Պատարագին ներկա ՀԱԵ Կոստանդնուպոլսի աթոռակից պատրիարք Արամ Աթեշյանը գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ այս տարի մահմեդական Ռամադանն ու Մարիամ Աստվածածնի փոխակերպման տոնը համընկել են: «Հուսով եմ, որ մեր մահմեդական եղբայրների ու քույրերի պահքն ընդունելի կլինի: Առանց պահքի չկա աղթոք ու բարեգործություն»:

Ինչպես հայտնում է Today’s zaman-ը, ժամերգությանը ներկա էին հայեր Սիրիայից, Գերմանիայից ու Լիբանանից:

Թուրքիայի Հաթայա քաղաքի մերձակայքում գտնվող Վակիֆլի գյուղը Թուրքիայի միակ հայկական գյուղն է, որ մնացել է Հայոց ցեղասպանությունից հետո: Գյուղում գործում է հայկական եկեղեցին: Բնակչությունը մոտ 120 մարդ է:

Օգոստոսի 14-ին Հայաստանում նշեցին Սբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը եկեղեցու 5 Տաղավար (գլխավոր) տոներից է, շարժական է, նշվում է V դարից սկսած ամեն տարի օգոստոսի 15-ին մոտ կիրակի օրը: Ավանդության համաձայն՝ Քրիստոսի խաչելությունից 12 տարի հետո Գաբրիել հրեշտակապետը Մարիամին ավետել է երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։ Մինչև երկինք փոխադրվելը առաքյալների խնդրանքով Մարիամը իր պատկերը դրոշմում է տախատկի վրա, որպեսզի այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից։ Սբ. Կույսի երկրային կյանքի վախճանը եկեղեցին մահ բառով չի որակում, այլ այն անվանում է նինջ կամ երկրայինից երկնայինի Վերափոխում:

Աստվածածնի Վերափոխման տոնի օրը պատարագ է մատուցվում, որից հետո կատարվում է նաեւ խաղողօրհնեքի արարողությունը, օրհնվում է նաև տարվա ողջ բերքը։ Ինչպես յուրաքանչյուր տաղավար տոն, այս տոնին նույնպես հաջորդում է մեռելոց հիշատակման օրը, որը ոչ աշխատանքային է հայտարարված:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---