ԵՄ-ում գտնում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացը հարկավոր է արագացնել

ԵՄ-ում գտնում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացը հարկավոր է արագացնել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը պետք է արագացնել, երեքշաբթի օրը լրագրողներին է ասել Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան: «Կազանյան հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը չկարողացան համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Բայց դա չի նշանակում, որ ողջ գործընթացը ձախողվել է: Իհարկե, Կազանի հանդիպմանը համաձայնության չգալը հիասթափեցնում է, սակայն դրանից մի քանի օր անց հանդիպում է կայացել Սոչիում, որը, ինչպես ես լսել եմ, դրական մթնոլորտում է անցել: Մենք կուզենայինք, որպեսզի այդ գործընթացը շարունակվեր: Չէի ուզենա մտածել, որ կարգավորման գործընթացը ձախողվել է»,- ավելացրել է Կոբիան:

Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել է նաև հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցող միջադեպերին: «Մենք տխրում ենք ճակատային գոտում կատարվող իրադարձությունների կապակցությամբ: Նման դեպքեր ադրբեջանական կամ հայկական կողմից չպետք է լինեն, քանի որ կա հրադադարի ռեժիմ: Այնտեղ ոչ ոք չպետք է զոհվի: Երկու կողմերն էլ պետք է հարգանքով վերաբերվեն հրադադարի ռեժիմին»,- ասել է նա:

ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել: Կազանյան հանդիպման ձախողումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Երևանին ու Բաքվին ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ իր առաջարկներն ուղղեց, որոնք փոխանցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ուղղել են իրենց պաշտոնական պատասխանները Մեդվեդևի առաջարկներին:

Օգոստոսի 9-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Սոչիում կայացել է Դմիտրի Մեդվեդևի հանդիպումն Իլհամ Ալիևի հետ, իսկ օգոստոսի 12-ին Աստանայում Մեդվեդևը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---