Լիբիա է վերադարձել փախստականների ավելի քան 70 տոկոսը![]() 16 օգոստոսի 2011 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Լիբիա է վերադարձել փախստականների ավելի քան 70 տոկոսը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին երեքշաբթի օրը հաղորդել է «Միավորված պաշտպան» օպերացիայի հրամանատարության ներկայացուցիչ Լորան Լավուան: «Գնահատականների համաձայն, լիբիացիների 70 տոկոսը կամ ավելին, որոնք հակամարտության սկսվելուց հետո առաջին ամիսների ընթացքում Թունիս էին փախել անվտանգության նկատառումներով, արդեն իրենց տուն են վերադարձել»,- ասել է Լավուան լրագրողներին Բրյուսելում: Նրա կարծիքով, այդ փաստը լիբիական ապստամբների ռազմական գործողությունների հաջողության վկայությունն է: Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի զանգվածային ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամմար Քադդաֆիի հրաժարականը: Ցույցերը վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը, մի քանի օր անց գործողության հրամանատարությունն ամբողջությամբ անցավ ՆԱՏՕ-ի ձեռքը: Գործողության մանդատը սպառվում էր հունիսի 27-ին, սակայն հունիսի 1-ին ՆԱՏՕ-ն գործողությունը երկարացրեց 90 օրով` մինչև սեպտեմբերի վերջ: Ճգնաժամի սկզբից սկսած Լիբիայում ավելի քան 1 միլիոն մարդ է հատել Թունիսի և Եգիպտոսի հետ սահմանը, հունիսին հաղորդել է ՄԱԿ փախստականների գործերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերրիշը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |