Իշխան Զաքարյան. Համահայկական խաղերի բոլոր մասնակիցները լի են պայքարելու և հաղթելու ցանկությամբ![]() 17 օգոստոսի 2011 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Հինգերորդ Համահայկական խաղերի վոլեյբոլի մրցումներում մարզիկներն անում են ամեն հնարավորը, որպեսզի խաղերը լինեն գունեղ ու դիտարժան: Այդպիսին էր նաև Երևան-Թբիլիսի խաղը, որտեղ հաղթեցին երևանցիները: Մեծամորը հաղթեց Ստամբուլին, Ստեփանակերտը՝ Ախալքալաքին: Կանանց թիմերի պայքարում Լա Կանյադայի ու Աշտարակի թիմերը համառ պայքարեցին, սակայն արդյունքում հաղթեցին ամերիկացիները 3:2 հաշվով: Հաղթական միավորներ վաստակեցին նաև Ստամբուլը, Երևանը ու Թեհրանը: Խաղերին հետևում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա գտնում է, որ մասնակիցների խաղն առավել պրոֆեսիոնալ է դարձել: «Համահայկական խաղերի բոլոր մասնակիցները լի են պայքարելու և հաղթելու ցանկությամբ: Նախորդ խաղերի համեմատ պայքարի մակարդակը միանգամայն այլ է»,-ասել է Զաքարյանը: Օգոստոսի 17-ին բոլոր մասնակիցները կլինեն Ծաղկաձորում և մրցումները կվերսկսվեն օգոստսի 18-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |