Ամառային ունիվերսիադա. Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը տղաների մրցաշարի առաջատարներից է

Ամառային ունիվերսիադա. Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը տղաների մրցաշարի առաջատարներից է

PanARMENIAN.Net - Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, միջազգային վարպետներ Աննա Հայրապետյանը, Կարինա Համբարձումովան մասնակցում են Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող 26-րդ համաշխարհային ամառային ուսանողական խաղերին:

Երկու տուրից հետո Գրիգորյանը 2 միավորով տղաների մրցաշարի առաջատարներից մեկն է: Անդրիասյանը վաստակել է 1,5, Մելքումյանը` 1 միավոր:

Աղջիկների մրցաշարում Հայրապետյանը եւ Համբարձումովան ունեն 1,5-ական միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---