Իրան. Ռուսաստանի առաջարկները կարող են հիմք ծառայել «վեցյակի» հետ բանակցությունների վերսկսման համար

Իրան. Ռուսաստանի առաջարկները կարող են հիմք ծառայել «վեցյակի» հետ բանակցությունների վերսկսման համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի առաջարկները կարող են հիմք ծառայել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցյակի» հետ բանակցությունների վերսկսման համար, որ կասեցվել են հունվարին, հաղորդում է ՌԲԿ գործակալությունը: Համապատասխան հայտարարություն է արել Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին Թեհրանում ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ բանակցություններից հետո, հաղորդում է IRIB գործակալությունը:

«Ռուսական կողմի առաջարկները հող են ստեղծում «խաղաղ ատոմի» զարգացման ոլորտում 5+1 ձևաչափով հանուն դրական տարածաշրջանային ու միջազգային փոխգործակցության երկխոսության ռազմավարության իրագործման համար»,-ասել է Ջալիլին:

ՌԴ ԱԳՆ-ում այսօր հայտարարել են, որ Մոսկվան ու Թեհրանը մտադիր են քննարկել Իրանի միջուկային խնդիրը երկու երկրների ԱԳՆ ղեկավարների մակարդակով:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---