Համահայկական խաղեր. Սեղանի թենիս մարզաձևում հաղթել է Շուշիի թիմը

Համահայկական խաղեր. Սեղանի թենիս մարզաձևում հաղթել է Շուշիի թիմը

PanARMENIAN.Net - Համահայկական խաղերի սեղանի թենիս մարզաձևի եզրափակչում հանդիպեցին Երևանի ու Շուշիի թիմերը և դժվարին պայքար ծավալվեց: Հարություն Հարությունյանը (Շուշի) հաղթեց Ալեքսանդր Դիարյանին, հետո Մեսրոպ Ղուկասյանը ավելի ուժեղ գտնվեց Վարուժան Բաղդասարյանից և վաստակեց կարևոր միավոր իր թիմի համար, հաշիվը հավասարվեց՝ 1:1:

3-րդ հանդիպման ժամանակ երևանցիներն առաջ անցան Արշակ Հարությունյանի հաղթանակի շնորհիվ: Սակայն, արցախցի մարզիկները մտադիր չէին հանձնվել: Կրկին պայքարի մեջ մտավ Հարություն Հարությունյանը, սակայն հաղթեց Մեսրոպ Ղուկասյանը և կրկին հաշիվը հավասարվեց՝2:2:

Հանդիպման ելքը որոշվեց 5-րդ խաղում, արցախցիներին հաղթանակ բերեց Վարուժան Բաղդասարյանը՝ հաղթելով Ալեքսանդր Դիարյանին և հաղթանակ բերելով 3:2 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---