ԱՄՆ-ն մեծահոգություն է դրևորում. Այնտեղ դեռ չեն պահանջում Սիրիայի նախագահի հրաժարականը17 օգոստոսի 2011 - 12:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր չէ առաջիկայում Սիրիայի նախագահ Բաշար Ասադից պահանջել հանձնել իշխանությունն ընդդիմությանն ու հրաժարական տալ, սակայն կշարունակի ճնշում գործադրել նրա վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ երեքշաբթի ելույթ ունենալով Վաշինգտոնի ազգային գրադարանում: «Մենք վերջնաժամկետներ չենք դնում: Մեր նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել Բաշար Ասադի գործողությունները դատապարտելու վրա և ուժեղացնել միջազգային ճնշումը նրա հանդեպ»,-ասել է նա; Ըստ նրա, այժմ ԱՄՆ-ն կենտրոնացել է սիրիական խնդրի լուծման երկու ուղղությունների վրա՝ պատժամիջոցների ու խորհրդակցությունների միջազգային հանրության հետ: «Մենք ուժեղացնում ենք պատժամիջոցները և կոչ ենք անում մյուս երկրներին հետևել մեր հորդորին…Ես հավատում եմ, որ այդ գործողությունները արդյունք կտան: Ինչո՞ւ այժմ չենք կոչ անում, որ հեռանա: Ենթադրենք, ԱՄՆ-ն ասի, որ Ասադը պետք է հեռանա: Եվ ի՞նչ: Սակայն, եթե այդ մասին ասեն նաև այլ երկրները… Եթե ասեն Սաուդյան Արաբիան, Թուրքիան, ապա այդ պահանջն ավելի բարձր կհնչի»,-հայտարարել է պետքարտուղարը:
Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» |