Հայաստանում պահվող ադրբեջանցի զինծառայողը նամակ է փոխանցել ընտանիքին

Հայաստանում պահվող ադրբեջանցի զինծառայողը նամակ է փոխանցել ընտանիքին

PanARMENIAN.Net - Հայաստանում գերության մեջ գտնվող ադրբեջանական բանակի կրտսեր ենթասպա Ռոման Հուսեյնովը նամակ է փոխանցել ընտանիքին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Կարմիր խաչի տեղական ներկայացուցչության մամլո ծառայությունում: «Նրան է փոխանցվել իր ընտանիքի նամակը, իսկ պատասխան նամակը կհանձնվի ընտանիքին»,-ասել է մամլո ծառայության աշխատակիցը:

Կրտսեր ենթասպա Ռոման Հուսեյնովը գերեվարվել է 2010թ. օգոստոսի 27-ին: Օգոստոսի 27-ին 21:00-ին ղարաբաղա-ադրբեջանական զքրքերի շփման գծում Ռոման Նովրուզ օղլու Հուսեյնովը հանձնվել է ղարաբաղցի սահմանապահներին: Հուսեյնովը, որը պայմանագրային զինծառայող է, հանձնվել է ղարաբաղյան ուժերին իր զորամասի հրամանատարության կողմից ստորացումների պատճառով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---