Վարդան Դևրիկյանը կապ է հայտնաբերել կրպակների ապամոնտաժման ու բանակի միջև

Վարդան Դևրիկյանը կապ է հայտնաբերել կրպակների ապամոնտաժման ու բանակի միջև

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի այս տարվա երեք որոշումները՝ փողոցային առևտրի արգելումը, միջքաղաքային տրանսպորտի կանգառների տեղափոխումը դեպի ավտոկայաններ և կրպակների ապամոնտաժումը, հեղափոխական իրավիճակ են ստեղծում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց գրականագետ Վարդան Դևրիկյանը: «Երևանն այդպիսով չի գեղեցկանում, այլ միայն ավելանում են ատելությունն ու կեղծիքը»,-ասաց բանախոսը:

Նա նշեց, որ երթուղայինների դուրսբերումը դեպի ավտոկայաններ դանդաղ գործողության ռումբ է. «Այն կպայթի աշնանը և հետո էլ ձմռանը, երբ կսկսվի ուսանողների հոսքը, ու եղանակն էլ կցրտի»:

Ըստ Դևրիկյանի, քաղաքի ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար ավելի լավ կլիներ Համերները արգելեին. «Այնպիսի տպավորություն է , թե քաղաքում պարետային ժամ է»:

Բանախոսը նշեց, որ կրպակների ապամոնտաժումից ու փողոցային առևտրի արգելումից մեծապես տուժում է հայկական բանակը, քանի որ հենց այդ խավն է բանակին զինվոր տալիս:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ճարտարապետ Լևոն Իգիթյանը նշեց, որ յուրաքանչյուր երկիր, քաղաք անցել է այս ճանապարհով, և բոլորի համար էլ եղել է ծանր ու դժվար. «Ասում են, թե կրպակները հարմար են, որ այդպես լիներ, պետք է յուրաքանչյուրս մեր հարմարության համար մի –մի գարշոկ հետներս ման տայինք>:

Իգիթյանը Երևանը համեմատեց վատառողջ մարդու հետ՝ նշելով, որ երբեմն հիվանդությունը բուժելու համար անհրաժեշտ է լինում վիրաբույժի միջամտությունը:

4  11.08.11 - Փափազյան-Կոմիտաս փողոցների խաչմերուկում շարունակվում են կրպակների ապամոնտաժման աշխատանքները
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---