Մեխակ Ապրեսյան. Օտարերկրացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ աճում է![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - 2011թ. առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 266 000 զբոսաշրջիկ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային ու տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Ըստ նրա, նախորդ տարվա համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների հոսքն աճել է 15 տոկոսով: Նա հայտնեց նաև, որ նրանց թիվն ավելանում է ամեն տարի: «Տարեկան կտրվածքով ակնկալվում է, որ զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կավելանա 20 տոկոսով»,-ասել է նա: Ընդ որում, նա նշեց, որ մասնավորապես, Հայաստան են այցելում զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից: «Վերջին տարիներին օտարերկրացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ աճել է, մեր երկիր են այցելում զբոսաշրջիկներ նույնիսկ այն երկրներից, որտեղից ընդհանրապես զբոսաշրջիկների ներհոսք չի եղել»,-ասել է Մեխակ Ապրեսյանը: Նա նշել է նաև, որ հատուկ ծրագրեր են մշակվում երկարացնելու համար զբոսաշրջային սեզոնը ոչ միայն Ծաղկաձորում ու Դիլիջանում, այլ նաև Սևանում:- ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |