Գագիկ Մինասյան. Եթե Բաքուն պատերազմ սկսի, աշխարհը պետք է սպառնա նրան Ղարաբաղի ճանաչմամբ![]() 17 օգոստոսի 2011 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Պատերազմի վերսկսման մասին ադրբեջանական կողմի սպառնալիքներին դիմակայալու համար ՄԽ համանախագահ երկրները պետք է սպառնան պաշտոնական Բաքվին ԼՂՀ-ի ճանաչմամբ: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Սա գործընթացների զարգացման ախուսափելի հետևանքն է»,-նշեց նա՝ հիշեցնելով ՄԽ համանախագահ երկրների նախագահների դովիլյան հայտարարությունը, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ էր արվում իրենց ժողովուրդներին պատրաստել «խաղաղության և ոչ պատերազմի»: Մինասյանը անդրադարձավ նաև ՌԴ նախագահ Դ .Մեդվեդևի վերջերս տված ասուլիսին՝ նվիրված 2008 թ-ի 5 –օրյա պատերազմին, որտեղ նա նշել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները խոստովանել են. «ավելի լավ է անվերջ բանակցություններ լինեն, քան նույնիսկ 5-օրյա պատերազմ»: Նրա խոսքով, Մեդվեդևի հարցազրույցը Ադրբեջանում հիստերիա է առաջացրել, քանի որ ադրբեջանական կողմն այնտեղ տեսել է Արևմուտքի ու Ռուսաստանի սպառնալիքը Ադրբեջանին՝ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ճանաչել ԼՂՀ պետությունը: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչմանը, Մինասյանի խոսքով, Հայաստանը դա կանի ճանաչման համար ամենահարմար պահին: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |