IREX. Հայաստանը ԶԼՄ-ների համար ամենաբարենպաստ երկիրն է տարածաշրջանում![]() ![]() PanARMENIAN.Net - Օրերս IREX միջազգային կազմակերպության փորձագետները հրապարակել են «ԶԼՄ կայունության գործակից - 2011» տարեկան հաշվետվությունը, որի համաձայն, ԶԼՄ կայունության մակարդակի տեսակետից Հայաստանը բավական լավ ցուցանիշներ ունի: Այս երկրի ինդեքսը կազմել է 27%` համեմատած Ադրբեջանի և Վրաստանի հետ, որտեղ ԶԼՄ-ը բավական տխուր վիճակում են` ունենալով համապատասխանաբար -5% և 2% ինդեքս: «Խոսքի ազատություն» անվանակարգում Հայաստանը նույնպես գերազանցել է իր հարևաններին` ստանալով 2.32 ինդեքս: Վրաստանն այս կարգում ունի 2.07 ինդեքս, իսկ տարածաշրջանում նվազագույն ցուցանիշն Ադրբեջանինն է, որի ինդեքսը կազմել է 1.66: Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում նաև «ԶԼՄ բազմակարծություն» անվանակարգում` ունենալով 2.30 ինդեքս: Իսկ ահա Վրաստանին` 1.85 ինդեքսով և Ադրբեջանին` 1.71 ինդեքսով այդպես էլ չի հաջողվել բարձրացնել զանգվածային լրատվամիջոցների բազմակարծության աստիճանը: Փորձագետների համաձայն, բարելավումն այդ երեք անվանակարգերում նպաստել է նրան, որ Հայաստանը նշվի որպես ամենաբարենպաստ երկիր: «Հայաստանում ԶԼՄ վիճակի հետազոտման ժամանակ առանցքային գործոններից մեկը դարձան օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես` զրպարտանքի և անպատվության ապաքրեականացման մասին օրենքի ընդունումը»,- նշվում է հաշվետվության մեջ: Փորձագետների որոշման վրա ազդել է նաև առցանց ռեսուրսների քանակի աճը: «Խոսքի ազատությունը գերիշխող է դառնում երկրում»,- նշել են նրանք: Սակայն, բարելավման հետ մեկտեղ փորձագետները նշում են քաղաքական ուժերի կողմից ԶԼՄ վրա որոշ ճնշման, լրագրողական էթիկայի և լրագրողներին տեղեկատվության ազատ տրամադրման ոլորտում բացթողումների առկայությունը: 2010թ. մայիսին Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունեցին զրպարտության և անպատվության ապաքրեականացման մասին օրինագիծը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |