«Ժառանգությունն» առաջարկում է խորհրդարանական լսումներ անցկացնել Երևանում կրպակների ապամոնտաժման առիթով![]() 17 օգոստոսի 2011 - 18:41 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը դիմել է հաջորդ շաբաթ Երևանում կրպակների ապամոնտաժման խնդրին նվիրված խորհրդարանական լսումներ անցկացնելու պաշտոնական առաջարկով: Ինչպես հաղորդում է «Ժառանգության» մամլո ծառայությունը, խմբակցությունը դիմել է Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանին և վեց մշտական խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ Հովհաննես Մարգարյանին, Դավիթ Հարությունյանին, Արամ Սաֆարյանին, Հակոբ Հակոբյանին, Վարդան Այվազյանին և Հրայր Կարապետյանին: Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշման համաձայն, Երևանի կենտրոնական փողոցներում ապամոնտաժում են այն կրպակները, որոնց պայմանագրի ժամկետը սպառվել է: Կրպակների ապամոնտաժումը մեծ հասարակական արձագանք և դժգոհություն է առաջացրել: Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել ապամոնտաժումը, որպեսզի երկրում սոցիալական լարվածություն չստեղծվի, սակայն ապամոնտաժման գործընթացը շարունակվում է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |