Օգոստոսի 17-ին հինգերորդ Համահայկական խաղերի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ և Ծաղկաձոր17 օգոստոսի 2011 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին հինգերորդ Համահայկական խաղերի բոլոր մասնակիցները խաղերի Միջազգային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ: Այնտեղից նրանք մեկնել են Ծաղկաձոր, որտեղ ճոպանուղի են նստել, շփվել են միմյանց հետ, կատարել են հայրենասիրական երգեր և լավ ժամանակ են անցկացրել: Ջոնի Սաքիյանը Հայաստան է ժամանել Լիբանանից, նա առաջին անգամ է մասնակցում Համահայկական խաղերին: «Մենք այս անգամ մեծ խմբով ենք ժամանել և ներկայացված ենք տարբեր մարզաձևերում: Ես հեռացատկորդ եմ և ելույթներս կսկսեմ օգոստոսի 19-ին: Ծաղկաձորն ինձ անչափ դուր եկավ, շատ ուրախ եմ, որ եկել եմ»,-խոստովանել է մարզիկը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Պաբլո Մարիա-Ռոմերոն և Գայանե Մուրադյանը ժամանել են Գրանադայից և արդեն ավարտել են իրենց ելույթները, նրանք շատ ուրախ են, որ պատիվ ունեն ներկայացնելու Իսպանիան Համահայկական խաղերում: Երեկոյան խաղերի 1500 մասնակիցները կընթրեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |