Ռուս զբոսաշրջիկների հետ կատարված հերթական պատահարը Թուրքիայում. կորել է 16-ամյա աղջիկ17 օգոստոսի 2011 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Ալանիա հանգստավայրում որոնվում է 16-ամյա ռուս Ալինա Գրիգորյևան: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայում Ռուսաստանի հյուպատոսությունը: «Մենք Թուրքիայի բոլոր համապատասխան մարմիններ ենք դիմել կորստի կապակցությամբ և միացել ենք աղջկա որոնումներին»,- Ինտերֆաքսին հաղորդել են գլխավոր հյուպատոսությունից: Թուրքական ԶԼՄ-ներն իրենց հերթին հաղորդում են, որ ռուս աղջիկը Թուրքիա էր ժամանել իր տատիկի և պապիկի հետ, աղջիկը երեք օր առաջ դուրս է եկել հյուրանոցից և այլևս չի վերադարձել: Ալինա Գրիգորյևայի ազգականները դիմում են գրել մարզի ժանդարմություն և ոստիկանություն: Հարկ է նշել, որ վերջին ժամանակներս Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների հետ կապված միջադեպերն ու պատահարները հաճախացել են: Այդպես օգոստոսի 6-ին Սիդա քաղաքի Laphetos Beach Resort հինգաստղանի հյուրանոցում ռուս զբոսաշրջիկները ծեծի են ենթարկվել: Մեծ հասարակական արձագանք էր ստացել հունիսի սկզբին Թուրքիայում անորակ ալկոհոլ օգտագործելու արդյունքում թունավորվելուց հինգ ռուս զբոսաշրջիկների մահը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |