Համահայկական խաղերի կազմկոմիտեն հոկտեմբերին կքննարկի ձմեռային խաղերի անցկացման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեի անդամ Հարություն Թամրազյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կազմկոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում: Հանդիպման ժամանակ անդամները կքննարկեն նոր մարզաձևերի ընդգրկման հնարավորությունը:

«Բացի այդ, մենք ցանկանում ենք անցկացնել նաև ձմեռային Համահայկական խաղեր, դրա մասին վերջնական որոշում կկայացվի հոկտեմբերին»,-ասել է Թամրազյանը:

Ըստ Պերճ Հալաջյանի (Եգիպտոս), որը անդամակցում է խաղերի Համաշխարհային կոմիտեին, հինգերորդ խաղերն աչքի են ընկնում իրենց կազմակերպվածությամբ: «Մեզ ուրախացնում է այն փաստը, որ մասնակիցների քանակն ավելացել է, մարզիկները լի են հաղթելու ցանկությամբ, և կարծում եմ, խաղերը գնալով ավելի բարձր մակարդակով կանցնեն»,-ասել է նա:

Օգոստոսի 13-21 Երևանում ընթացող հինգերորդ Համահայկական խաղերին մասնակցում է 3200 մարզիկ 125 քաղաքից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---