Արցախի նախագահը շնորհավորել է ղարաբաղյան շինարարներին մասնագիտական տոնի առթիվ![]() 17 օգոստոսի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 17-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է Շինարարի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների և հանդես եկել շնորհավորական խոսքով: Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ «մեր ժողովուրդը դարեր ի վեր աչքի է ընկել իր ստեղծարար աշխատանքով, միշտ կառուցել ու շենացրել է հայրենի օջախն ու երկիրը»: Նախագահն ընդգծել է, որ այսօր էլ շինարարության ոլորտը հանդիսանում է հանրապետության կենսագործունեության գերակա ուղղություններից մեկը, և այն, որ Արցախն արդեն իսկ դարձել է բարետես ու բարեկարգ, նաև շինարարների տքնաջան աշխատանքի արդյունքն է: Նախագահ Սահակյանը միևնույն ժամանակ նշել է, որ անելիքները ոլորտում դեռ շատ են ու բազմաբնույթ: Պետք է ուշադրության կենտրոնում պահել շինարարական աշխատանքների արդյունավետության բարձրացման, որակի և ժամկետների պահպանման հետ կապված խնդիրները: Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |