Վարդան Խաչատրյան. Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի ու Թուրքիայի հույսը Հայաստանից արտագաղթն է![]() ![]() PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության մեջ Ադրբեջանի ու Թուրքիայի հույսը Հայաստանից արտագաղթն է». այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսում հայտնեց անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Բանախոսը գտնում է, որ Հայաստանը պիտի մեծ ուշադրություն դարձնի այդ խնդրին. «Դա ահազանգ է, որ միշտ պետք է հնչի մեր ականջին»: Նրա խոսքով, Հայաստանի շրջափակմամբ, երկու երկրները ցանկանում են վատթարացնել Հայաստանի տնտեսական դրությունը և մեծացնել արտագաղթի ծավալները: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սեպտեմբերի 2-3-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին չմասնակցելու փաստին, Վարդան Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ դրա պատճառը հասարակական զանգվածներն են, ում հետ և խնդիր ունի Ալիևը: Նրանք դժգոհում են ռազմատենչ հայտարարություններից, իսկ դրանք ոչ մի արդյունքի չեն բերում: Ըստ Խաչատրյանի, Ադրբեջանը ցանկանում է ամեն ինչ ստանալ բանակցային գործընթացից՝ նշելով՝ միջազգային պրակտիկայում չկա նման նախադեպ, երբ պարտված երկիրը կարողանա ամեն ինչ ստանալ բանակցությունների արդյունքում: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |