Իսպանացիները դեմ են Հռոմի պապի այցին Մադրիդ18 օգոստոսի 2011 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի կենտրոնում տեղի է ունեցել բողոքի ակցիա Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի Իսպանիա կատարելիք այցի համար պետական միջոցների օգտագործման դեմ: Ինչպես հայտնում է BBC-ին, ցույցերը տեղի են ունեցել Մադրիդի գլխավոր՝ Պուերտա դել Սոլ հրապարակում, որտեղ ճգնաժամի ընթացքում չեն դադարում կառավարության տնտեսական քաղաքականության դեմ բողոքի ակցիաները: Այս անգամ գլխավոր կարգախոսն էր՝ «Ոչ իմ հարկերի հաշվին»: Ցուցարարների թվում շատ էին տարբեր խմբերը, այդ թվում աթեիստներն ու սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանները: Սակայն, հիմնականում, իսպանացիները դժգոհ են նրանից, որ պետութունը օգնում է կազմակերպել այդքան տևական ու բազմազան այցը տնտեսական ճգնաժամի պայմաններում ու սոցիալական ծախսերի կրճատման ֆոնի վրա: Այժմ Մադրիդում են հավաքվել շուրջ մեկ միլիոն ուխտավորներ, որոնք մասնակցում են Երիտասարդության համաշխարհային օրվան՝ կաթոլիկների երիտասարդական փառատոնին, որն անցնում է երեք տարին մեկ աշխարհի տարբեր երկրներում: Օգոստոսի 18-ին հանդիսություններին մասնակցելու համար Իսպանիա է ժամանում Բենեդիկտոս XVI-ը: Այցի կազմակերպիչները պնդում են, որ բյուջեի միջոցները չեն օգտագործել: Սակայն, ցուցարարները նշում են, որ բոլոր միջոցառումների անցկացման համար կպահանջվեն հազարավոր ոստիկաններ, բժիշկներ, հավաքարարներ և պետական ծառայությունների այլ աշխատակիցներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |