Դավիթ Նալբանդյանը Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջանում երկու սեթում զիջել է Էնդի Մարեյին

Դավիթ Նալբանդյանը Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջանում երկու սեթում զիջել է Էնդի Մարեյին

PanARMENIAN.Net - Ցինցինատի-2008 Մասթերսի չեմպիոն, АТР վարկանիշի չորրորդ համար Էնդի Մարեյը (Մեծ Բրիտանիա) դուրս է եկել Western & Southern Open-2011 երրորդ շրջան:

Մարեյի մրցակիցը արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն էր, որն այս պահի դրությամբ զբաղեցնում է АТР-ի 66-րդ հորիզոնականը:

Առաջին սեթի սկզբում Նալբանդյանը առջևում է 3:1 հաշվով, սակայն, արդյունքում նա կորցրեց իրավիճակի հսկողությունը և զիջեց 6:4 հաշվով: Երկրորդ սեթում Մարեյը իրացրեց իր երեք բրեյք-պոյնտերը և տանուլ տվեց առաջին գեյմը՝ զիջելով 6:1 հաշվով: Կորտում թենիսիստները անցկացրեցին 1 ժամ 17 րոպե, հաղորդում է gotennis.ru-ն:

Սա թենիսիստների 5-րդ հանդիպումն էր և Մարեյը առջևում է 3:2 հաշվով: Ցինցինատիում նրա հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Ժո Վիլֆրիդ Ցոնգան: Իսկ Նալբանդյանը կսկսի պատրաստվել US Open մրցաշարին, որտեղ մեկնարկում է օգոստոսի 29-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---