Պենտագոն. Մուամար Քադաֆիի ապագան մշուշոտ է

Պենտագոն. Մուամար Քադաֆիի ապագան մշուշոտ է

PanARMENIAN.Net - Լիբիացի ապստամբները մոտենում են Տրիպոլիին: Այդ առնչությամբ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ասում են, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ապագան մշուշտ է: Լիբիայի ապստամբներն ու կառավարական զորքերը դաժան մարտեր են վարում մայրաքաղաքից ընդամենը 50 կմ հեռավորության վրա գտնվող նավթամշակման գործարանի մոտ: Միաժամանակ ընդդիմությունը վերահսկում է երկրի արևմուտքում ու հարավում գտնվող քաղաքները:

Տրիպոլիում է գտնվում Մուամար Քադաֆիի կառավարությունը, որի հրաժարականն են պահանջում ապստամբները արդեն մի քանի ամիս շարունակ:

Պենտագոնում կայացած իր առաջին ճեպազրույցում ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետի մամլո քարտուղար Ջորջ Լիթլն ասել է, որ որոշ նշաններ կան, որ հուշում են, թե Քադաֆիի պաշտոնանկությունը կարող է մոտ լինել: «Եթե ամփոփենք բոլոր գործոնները, ապա Քադաֆիի օրերը հաշված են, սակայն, դեռ ոչ նա, ոչ էլ ես չենք կարող հստակ ասել, թե քանի օր է նրան մնացել»:

Հաջողություններից բացի Լիթլը նշել է, որ վերջերս Քադաֆին զրկվեց իր կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից, ինչպես նաև նշեց այն ճնշումը, որ գործադրվում է Լիբիայի իշխանությունների վրա՝ ՆԱՏՕ-ի գործողությունների և տնտեսական ու դիվանագիտական պատժամիջոցների օգնությամբ: Այդ գործոնները, ըստ փորձագետների, ի վերջո, կբերեն Քադաֆիի պաշտոնանկության, հաղորդում է VOA Russian-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---