Ferrari-ին երբեք չի թողարկի էլեկտրական ավտոմեքենաներ18 օգոստոսի 2011 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Ավտոմեքենաներ արտադրող Ferrari ընկերության նախագահ Լուկա դի Մոնտեզեմոլոն հայտարարել է, որ իր ընկերությունը չի պատրաստվում թողարկել էլեկտրական ավտոմեքենաներ։ Նրա այս հայտարարությունը, հավանաբար կառաջացնի զայրույթ այն մարդկանց շրջանում, ովքեր կարծում են, որ էլեկտրական մեքենաները բնապահպանության ապագան են։ Այս մասին գրում է BBC newsbeat-ը։ «Ես չեմ կարծում, որ էլեկտրական մեքենաները կարևոր քայլ են աղտոտման դեմ պայքարում։ Մենք այժմ աշխատում ենք Ferrari հիբրիդի ստեղծման վրա և հույս ունենք, որ սա արդեն կլինի ապագան»,-ասել է Լուկա դի Մոնտեզեմոլոն։ Չնայած էլեկտրական շարժիչով տեխնոլոգիայի դանդաղ զարգացմանը՝ վերջին տարիներին ներդրումներ են կատարում մեքենաշինության այդ ոլորտում: Ավտոմեքենա արտադրողներից Nissan-ն առաջինն էր, որ ստեղծեց էլեկտրական ավտոմեքենա Leaf-ը։ Գերմանական BMW-ն նույնպես հայտարարել էր էլեկտրական ավտոմեքենա արտադրելու իր պլանների մասին և վերջերս ներկայացրեց երկու նոր մոդել։ Լուկա դի Մոնտեզեմոլոն, չնայած էլեկտրական ավտոմեքենաների հանդեպ իր ներժողական դիրքորոշմանն, ասել է, որ պատրաստ է ընդունել ցանկացած տեխնոլոգիա, որը Ferrari-ներն ավելի ռացիոնալ կդարձնի։ «Մենք բարելավել ենք վառելիքի սպառումը 30%-ով, և աշխատում ենք այս ուղղությամբ»,-ասել է նա։ Ferrari-ին երբեք չի թողարկի էլեկտրական ավտոմեքենաներ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |