Համահայկական խաղեր. Հաջորդ փուլ են դուրս եկել Բուենոս-Այրեսի, Ստեփանակերտի և Թեհրանի ֆուտբոլային թիմերը18 օգոստոսի 2011 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-ին ընթանում է Համահայկական խաղերի չորրորդ մրցութային օրը: Խաղարկային սպորտաձևերում թիմերն արդեն դուրս են եկել իրենց ենթախմբերից: Ֆուտբոլի ակադեմիայում մրցեցին Բուենոս-Այրեսի և Մոնրեալի թիմերը: Առաջին խաղակեսում թիմերին այդպես էլ չհաջողվեց բացել հաշիվը, երկրորդում ավելի հաջող խաղացին արգենտինյան մարզիկները: 5 րոպեի ընթացքում նրանք երկու գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպասը և հաղթանակ գրանցեցին: Արգենտինյան պատվիրակության անդամ Դանիել-Հակոբ Ռզյանի խոսքով, իրենց թիմը շատ հաջող ելույթ է ունենում և առաջին տեղը զբաղեցնելու հույս ունի: «Մենք լավ ենք պատրաստվել առաջնությանը և ուրախ ենք, որ յուրաքանչյուր խաղում հաջողվում է հաղթանակել, ինչի շնորհիվ մենք մոտենում ենք եզրափակչին»,- ասաց Ռզյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Մոնրեալի ֆուտբոլիստ Զարե Շահինյանը նշեց, որ իրենց թիմն իր առջև պարտադիր հաղթելու նպատակ չի դրել, կարևորը հայրենիքում լավ ժամանակ անցկացնելն ու հետաքրքիր մարդկանց հետ ընկերանալն է: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում Ստեփանակերտը 3:0 հաշվով հաղթեց Չարենցավանին, իսկ Լա Պլատան 0:3 հաշվով զիջեց Թեհրանին: Մնացած հանդիպումները` Բարնաուլ - Երևան, Ստամբուլ - Էջմիածին, Շահին-Շահր և Գյումրի – Երուսաղեմ, դեռևս չեն կայացել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |