Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ արդյունքում տուժել են և' հայեր, և' ադրբեջանցիներ18 օգոստոսի 2011 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Այսօր Վրաստանի տարածքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որում արտասահմանյան զբոսաշրջիկներ են տուժել: Գուդաուրի շրջանում հայ և ադրբեջանցի զբոսաշրջիկներով ավտոբուսը 15-մետրանոց անդունդն է գլորվել Կազբեգիից Թբիլիսի տանող ճանապարհին: Այդ մասին հաղորդում է Trend գործակալությունը` հղում կատարելով «Իմեդի» հեռուստաընկերությանը: Վթարի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների խոսքով, ՃՏՊ արդյունքում զոհեր չկան: Այնուամենայնիվ, 27 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Երեք զբոսաշրջիկներ շատ ծանր վիճակում են: Նրանք տեղի հիվանդանոց են տեղափոխվել: Դեպքի վայրում այժմ փրկարարներ և բժիշկներ են գտնվում, նրանք օգնություն են ցուցաբերում տուժածներին: ԱԻ վայրում աշխատում են նաև քննիչներ և քրեագետներ, նրանք փորձում են պարզել կատարվածի պատճառները: Բոլորովին վերջերս` հուլիսի վերջին Վրաստանում տեղի ունեցած ևս մեկ ավտովթարի արդյունքում տուժել էին հայաստանյան զբոսաշրջիկներ: Այդ ժամանակ Քութայիսի մտնելիս երկու միկրոավտոբուսներ էին բախվել` մեկը բեռնատար, երկրորդը մարդատար: ՃՏՊ արդյունքում տուժել էր յոթ Հայաստանի և մեկ տեղի բնակիչ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |