Google Maps-ը սկսել է ցուցադրել եղանակի տեսություն![]() 19 օգոստոսի 2011 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Google-ն իր Google Քարտեզներում ավելացրել է նոր եղանակի տեսության layer (շերտ)։ Վերջինս ցուցադրում է ամբողջ աշխարհի եղանակային պայմանները և փոփոխությունները։ Այս մասին հայտնում է Google-ի պաշտոնական բլոգը։ Այս layer-ը նպատակ ունի հեշտացնել մարդականց ճամփորդությունների պլանավորումը։ Ավելացնելու համար այս layer-ը Google Քարտեզում անհրաժեշտ է սեղմել վերևի աջ մասում գտնվող widget-ի վրա և ընտրել եղանակի տեսության layer-ը options-ների (ընտրանք) ցուցակից։ Google Maps-ը եղանակի տեսությունը ստանում է weather.com կայքից՝ արևի, ամպերի, անձրևի և այլ պատկերակներով (icon)։ Նաև հնարավոր է տեսնել՝ ընտրված տարածքում ցերեկ է, թե գիշեր՝ արևի և լուսնի պատկերակներով։ Սեղմելով կոնկրետ ընտրված քաղաքի եղանակի պատկերակին՝ հնարավոր է տեսնել եղանակի տեսության մասին ընդլայնված տեղեկություններ, ինչպես նաև հաջորդող 4 օրվա եղանակի տեսությունը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |