Ծանրորդ Հայկ Հակոբյանը չորրորդ տեղն է գրավել Ունիվերսիադայում

Ծանրորդ Հայկ Հակոբյանը չորրորդ տեղն է գրավել Ունիվերսիադայում

PanARMENIAN.Net - Չինական Շենժեն քաղաքում շարունակվում է 26-րդ ամառային Ունիվերսիադան, որտեղ օգոստոսի 18-ին մեկնարկել է Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Հակոբյանը:

Պոկում վարժությունում Հակոբյանը հաջողությամբ իրացրեց բոլոր երեք մոտեցումներն ու, բարձրացնելով 186 կգ, գրավեց երկրորդ տեղն այդ մրցաձևում: Հրում վարժությունում հայ ծանրորդին հաջողվեց բարձրացնել 216 կգ: Երկամարտի արդյունքում հայ ծանրորդը կարողացավ բարձրացնել 402 կգ՝ զբաղեցնելով չորրորդ տեղը:

+105 քաշային կարգում հաղթող դարձավ Մասուդ Մուհամմեդը Եգիպտոսից 412 կգ արդյունքով:

Մինչ այդ Հայաստանի հավաքականի համար ոսկի էր նվաճել Աղասի Աղասյանը 77 կգ քաշային կարգում 337 կգ արդյունքով:-

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---