Համահայկական խաղերի շախմատի մրցաշարի հաղթող է դարձել Զոհրակ Ապրեսյանը Երևանից![]() 19 օգոստոսի 2011 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է հինգերորդ Համահայկական խաղերի շախմատի մրցաշարը: Մրցաշարում խաղարկվել է 7 տուր շվեյցարական համակարգով: Տղամարդկանց թվում հաղթող է դարձել Զոհրակ Ապրեսյանը Երևանից: Ապրեսյանը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաև Գոռ Վիրաբյանը (Նոր Հաճն) և Մանուել Պետրոսյանը (Շուշի), սակայն լրացուցիչ արդյունքներով ոսկե մեդալը նվաճեց Ապրեսյանը: Կանանց մրցաշարում 7 միավորով աղյուսակը գլխավորեց Սուսաննա Գաբոյանը Երևանից: Երկրորդ տեղը գրավեց Հասմիկ Համբարյանը Վանաձորից, իսկ երրորդը՝ Դիանա Մնացականյանն Աբովյանից: Հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել են աշխարհի չեմպիոններ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք վերջերս նվաճեցին այդ տիտղոսը Հայաստանի հավաքականի կազմում: Համահայկական խաղերը կավարտվեն օգոստոսի 21-ին, փակման արարուղությունը տեղի կունենա Ազատության հրապարակում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |