Ռուսաստանը հավանություն չի տալիս Բաշար Ասադի հրաժարականի պահանջին19 օգոստոսի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի սատարել ԱՄՆ և Եվրոպայի երկրների Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի կոչերին, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին ՌԴ ԱԳՆ-ում: «Մենք հավանություն չենք տալիս նման կոչերին, քանի որ պետք է ռեժիմին ժամանակ տալ բարեփոխումներ իրականացնելու համար», հայտնում է գործակալությունը: Նախօրեին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել էր Բաշար Ասադին՝ կոչ անելով հրաժարական տալ: Նմանատիպ պահանջով հանդես եկան նաև ԵՄ-ն, Ֆրանսիան ու Գերմանիան: «Եվրամիությունը գտնում է, որ Բաշար Ասադը կորցրեց իր լեգիտիմությունը սիրիական ժողովրդի աչքում և պետք է հեռանա իշխանությունից»,-հայտարարել է միջազգային գործերի ու անվտանգության քաղաքականության գծով ԵՄ հանձնակատար Քեթրին Էշթոնը: Օգոստոսի 18-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հայտնել է, որ սիրիական բանակը դադարեցրել է ուժային գործողությունները հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ: Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնականա ներկայացուցիչը, Ասադի հետ հեռախոսազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է, որ «բոլոր ռազմական գործողությունները անհապաղ կասեցվեն»: Ընթացիկ տարվա մարտից, երբ Սիրիայում սկսվեցին զանգվածային հակակառավարական ցույցերը, անվտանգության ուժերի կողմից հարյուրավոր մարդիկ սպանվեցին: Բողոքների ճնշման համար կիրառվեց ծանր ռազմատեխնիկա և նույնիսկ հրետանի: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |