Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայի օմբուդսմենից19 օգոստոսի 2011 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան Մարկուս Լենինգի հայտարարությունները Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին, ծայրահեղ դժգոհություն են առաջացրել Բաքվում: «Լենինգի արարքը հակասում է բոլոր դիվանագիտական նորմերն»,-ասել է ադրբեջանցի պատգամավոր Այդին Միրզազադեն: Ինչպես հաղորդում է Salamnews-ը, պատգամավորը գնահատել է օմբուդսմենի գործողությունները որպես «միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին և աջակցություն կողմերից մեկին իշխանության համար պայքարում»: «Խոսքը կարող է գնալ միայն փորձի փոխանակման մասին: Դիվանագետին ու օտար պետության օմբուդսմենին վայել չէ հանդես գալ ընդդիմության անունից և քննադատել պետության ներքին քաղաքականությունը»,-ասել է պատգամավորը: Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը շոկի է ենթարկել Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան Մարկուս Լենինգին, որը Բաքվում էր եռօրյա ճանաչողական այցով: «Ինձ չհաջողվեց հանդիպել դատապարտված երիտասարդ ակտիվիստ Բահթիյար Հաջիևի հետ: Ավելին, ինձ մերժեցին, քանի որ արդարադատության նախարարությունը հանդիպման համաձայնություն չի տվել»,-ասել է Լենինգը: «Ես դա գնահատում եմ, որպես կոպիտ խախտում, քանի որ ԵԽ անդամ երկրում նման վերաբերմունքը մեկ այլ երկրի օմբուդսմենի հանդեպ անթույլատրելի է»,-ասել է Լենինգը Բաքվում տված մամլո ասուլիսում:-«Այսօր ամենուր խախտվում են քաղաքացիների իրավունքները: Դեռ Հեյդար Ալիևն էր ասում, որ Ադրբեջանն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, սակայն, ժողովրդավարությունն առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությունն է: Բոլոր ընտրություններն Ադրբեջանում չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |