Երևանի դպրոցներում ինտերնետ կապի արագությունը հասնում է մինչև 2Մբ/վ

Երևանի դպրոցներում ինտերնետ կապի արագությունը հասնում է մինչև 2Մբ/վ

PanARMENIAN.Net - Dasaran.am նախագիծը «աշակերտ-ծնող-ուսուցիչ-դպրոց» կապն ապահովող միջավայր է։ Այս կարծիքն այսօր հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ Dasaran.am նախագծի հիմնադիր Սուրեն Ալոյանի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ եռակողմ համագործակցության համաձայնագրի կնքման ժամանակ։

Dasaran.am նախագծի լիարժեք իրագործման համար կարևոր է դպրոցներում ինտերնետի առկայությունը։ Արմեն Աշոտյանի խոսքով, Երևանի դպրոցները համակարգչային և ինտերնետային հագեցվածությամբ ապահովված են 65%-ով, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է ապահովել մինչև 98% հագեցվածություն։

Ըստ նախարարի, Երևանի դպրոցներում ինտերնետ կապի արագությունը հասնում է մինչև 2Մբ/վ։ Արմեն Աշոտյանը նշեց, որ կրթական հետագա ծրագրերում նախատեսվում է փոխարինել դպրոցների լարային կապը Wi-Fi անլար կապով, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ կարողանա իր իսկ համակարգչով մասնակցել դասերին։

«Կա նաև գաղափար ստեղծելու նեթբուքային դասարաններ»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Dasaran.am կայքում յուրաքանչյուր աշակերտ, ուսուցիչ և ծնող ունի իր ծածկանունը և ծածկագիրը։ Ուսուցիչները էլեկտրոնային մատյանում տեղադրում են աշակերտների գնահատակնները։ Յուրաքանչյուր ծնող կարող է տեսնել իր երեխայի առաջադիմությունը էլեկտրոնային օրագրում՝ գնահատականները, բացակայությունները, կիսամյակային միջին գնահատականները, դասացուցակը և այլն։ Dasaran.am-ում աշակերտները կարող է նաև գտնել համադասարնցիներին, մասնակցել մի շարք կրթական մրցույթների, օգտվել կայքում առկա կրթական ծրագրերից և խաղերից, ինչպես նաև մանկական հոգեբան ծառայությունից։ Կայքի օգնությամբ կարելի է տեղեկանալ նաև ծնողական ժողովների մասին, տեսնել ուսուցիչների կարծիքը աշակերտների մասին։

Dasaran.am նախագիծը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ գործելու է ամբողջապես անվճար։ Երևանի դպրոցներում հաջող մեկնարկից հետո նախագիծը կմեկնարկի նաև Հայաստանի մարզերի դպրոցներին։

4  19.08.11 - ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի ունեցավ նախարար Արմեն Աշոտյանի, «Dasaran.am» ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի ու ծրագրի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---