ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մտադիր է նոր մշակույթ ներմուծել առևտրի ոլորտում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մտադիր է նոր մշակույթ ներմուծել առևտրի ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մտադիր է նոր մշակույթ ներդնել առևտրի ոլորտում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է գյուղանտնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, օգոստոսի 20-ին Երևանում կբացվի գյուղմթերքի տոնավաճառ, որտեղ իրենց ապրանքն իրացնելու իրավունք կունենան միայն գյուղացիները: Ըստ նրա, նման պրակտիկա կա ողջ աշխարհում և Հայաստանում ևս դա տևական բնույթ կկրի: «Առաջին նման տոնավաճառը կբացվի Կասյանի փողոցին հարող տարածքում: Մեզ համար այդ տոնավաճառը շատ կարևոր է և մենք կոչ ենք անում բոլորին այցելել»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ տոնավաճառի հաջողությունից է կախված նաև այլ վայրերում նման տոնավաճառի բացումը: Նա հավելել է, որ գյուղացիների համար վաճառատեղերն անվճար կլինեն, նրանց կտրամադրվեն կշեռքներ և արտահագուստ: Նա նշել է, որ տոնավաճառի նպատակն է խթանել քաղաքացիների ու գյուղացիների շփումը: «Այսօր գյուղացիների աշխատանքը պատշաճ կերպով չի գնահատվում, հատկապես քաղաքացիների կողմից»,-ասել է նա:

5  19.08.11 - Գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցավ նախարար Սերգո Կարապետյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---