ՀՀ տրանսպորտի նախարարը հանձնարարել է տասնօրյա ժամկետում ներկայացնել Վանաձոր-Ֆիոլետովո ե/գ ՏՏՀ-ը

ՀՀ տրանսպորտի նախարարը հանձնարարել է տասնօրյա ժամկետում ներկայացնել Վանաձոր-Ֆիոլետովո ե/գ ՏՏՀ-ը

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը օգոստոսի 19-ին ընդունել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման նախագծային աշխատանքներն իրականացնող «Սիբգիպրոտրանս» և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունների ներկայացուցիչներին: Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացում ռուսական ընկերության պատվիրակները մանրամասն նեկայացրել են Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման հինգ տարբերակներից ընտրված նախագիծը, որի ընդունումից հետո կսկսվեն տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության աշխատանքները: Տրանսպորտի նախարարն իր հերթին ընկերության ներկայացուցիչներին հանձնարարել է տասնօրյա ժամկետում ներկայացնել ընտրված տարբերակի հիմնավորումները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---