Համահայկական խաղեր. Ֆուտզալի կիսաեզրափակչում կխաղան Թեհրան-Նեկլինովկա և Երևան-Բուենոս Այրես թիմերը![]() 19 օգոստոսի 2011 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ին Համահայկական խաղերի շրջանակներում տեղի ունեցան ֆուտզալի քառորդ եզրափակչի խաղերը: Թեհրանի ու Բեյրութի հանդիպումը շատ համառ և լարված պայքարում անցավ: Չնայած նրան, որ առաջին իսկ րոպեներից թեհրանցիները նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրեցին, այնուամենայնիվ Բեյրութի առավել երիտասարդ խաղացողները առաջաին խաղակեսի վերջում ավելի շատ էին հարձակվում: Թեհրանը 7 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ ընդունելով չորսը: Կիսաեզրափակչում Թեհրանը կհանդիպի Նեկլինովկայի թիմի հետ, որը 7:5 հաշվով առավելության հասավ Կիևի հանդեպ: Սլավոնական համալսարանի դահլիճում Երևանը հանդիպեց Գյումրիի հետ: Երկու կողմերն էլ լավ խաղ ցույց տվեցին, ակտիվ էին ու զգուշավոր պաշտպանության մեջ: Արդյունքում, Երևանը հաղթեց մեկ միավորի տարբերությամբ՝ 5:4: Բուենոս Այրեսը հաղթանակ տարավ Վանաձորի հանդեպ՝ 4:1 հաշվով: Երկրորդ կիսաեզրափակչում կհանդիպեն Երևանն ու Բուենոս Այրեսը: Համահայկական խաղերի բոլոր եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 21-ին, որից հետո Ազատության հրապարակում տեղի կունենա փակման արարողությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |