Apple-ը պատրաստվում է արտադրել 15 միլիոն պլանշետ թուրք դպրոցականների համար19 օգոստոսի 2011 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Apple, Microsoft և Intel ընկերությունները հավանաբար պատրաստվում են հայտեր ներկայացնել թուրքական կառավարության ծրագրին մասնակցելու համար, որի շրջանակներում հաղթող ընկերությունը պետք է արտադրի 15 միլիոն պլանշետ և 4 տարիների ընթացքում ապահովի թուրք աշակերտներին։ Այս մասին հայտնում է Apple Insider-ը; Թուրքիայի առևտրի նախարար Զաֆեր Չաղլայանն ասել է, որ երեք ընկերությունները ակտիվորեն շահագրգռված են մասնակցելու կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրին։ Զաֆեր Չաղլայանը հայտնել է, որ Apple-ի հետ պաշտոնական բանակցություններ եղել են նրա՝ ԱՄՆ այցի ժամանակ։ Վերջինս նշել է նաև, որ Apple-ը որպես համաձայնության մաս հավանաբար կսկսի iPad-ների և iPhone-ի մի շարք աքսեսուարների արտադրություն Թուրքիայում։ Apple-ի մրցակից Microsoft և Intel ընկերությունները նույնպես հետաքրքրված են ծրագրով։ Microsoft-ը հաստատել է իր այցելությունը Թուրքիա ծրագրի մանրամասներին ծանոթանալու նպատակով, իսկ Intel-ը ենթադրաբար շուտով Թուրքիայում կբացի հետազոտությունների և զարգացման կենտրոն։ Թուրքիայի արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգյունը ասել է, որ հաղթող ընկերությունը կարտադրի 15 միլիոն պլանշետ հենց Թուրքիայում։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |