Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականն հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանի հավաքականի հետ![]() 19 օգոստոսի 2011 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ից Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Երևանում կանցկացնի հերթական ուսումնամարզական հավաքը: Հավաքի շրջանակներում հայկական հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: Հայաստանի ընտրանին կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում և կմարզվի օգոստոսի 20-ից 26-ը: Հանդիպումները կկայանան օգոստոսի 24-ին և 26-ին Երևանում` Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին` Դարպասապահներ` Մարտին Գևորկյան («Կռիլյա Սովետով», Ռուսաստան) և Սամվել Հունանյան («Փյունիկ»): Պաշտպաններ` Համլետ Ասոյան («Փյունիկ»), Ռոբերտ Դարբինյան, Սերոբ Գրիգորյան (Կոնոպլյովի անվան ակադեմիա, Ռուսաստան), Արման Ղազարյան, Վահան Ադլոյան, Սիփան Դավթյան («Բանանց») և Ռաֆայել Հակոբյան («ԱԶ Ալկմաար», Հոլանդիա): Կիսապաշտպաններ` Արամ Սուքիասյան («Փյունիկ»), Սարգիս Շահինյան («Միկա»), Արտյոմ Սիմոնյան («Զենիթ», Ռուսաստան), Նաիրի Մինասյան, Էդուարդ Ավագյան, Արամայիս (Քյոսայան «Բանանց») և Արշակ Կորյան («Լոկոմոտիվ», Մոսկվա, Ռուսաստան): Հարձակվողներ` Վիուլեն Այվազյան և Վարդան Բակալյան («Փյունիկ»): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |