Տեղի է ունեցել Համահայկական խաղերին նվիրված նամականիշների մարման արարողությունը![]() 20 օգոստոսի 2011 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել Համահայկական խաղերին նվիրված դրոշմանիշների մարման արարողությունը: Նամականիշները թողարկվել են 20 հազար նմուշ տպաքանակով և վաճառվելու են 380 դրամով: «Ուրախ եմ մասնակցել այս արարողությանը: Ես հետևում եմ մարզիկների ելույթներին և ողջունում եմ, որ այս անգամ խաղերին մասնակցում են ռեկորդային թվով մարզիկներ»,-ասել է Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Համահայկական խաղերին նվիրված առաջին նամականիշները մարվել են 1999թ., առաջին խաղերի ժամանակ, այնուհետև՝ 2001, 2003, 2007թթ.: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |