Էդգար Մանուչարյանն «Ուրալի» կազմում իր առաջին խաղում գոլ է խփել և հեռացվել է դաշտից20 օգոստոսի 2011 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության առաջին դիվիզիոնի 22-րդ տուրում Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու «Խիմկի» ակումբը հյուրընկալվել է Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Էդգար Մանուչարյանի «Ուրալ» ակումբին: Էդգար Մանուչարյանն «Ուրալի» կազմում իր առաջին խաղում կարողացել է գոլ խփել և գոլային փոխանցումներ անել, սակայն 90-րդ րոպեին հեռացվել է դաշտից: «Ուրալը» 5 գնդակ է ուղարկել Ռոման Բերեզովսկու դարպասը՝ ընդունելով երկու գնդակ: Խոշոր 5:2 հաշվով հաղթանակի շնորհիվ «Ուրալը» վաստակել է 38 միավոր և 5-րդ տեղում է: «Խիմկին» 22 միավորով 18-րդ տեղում է, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: «Ուրալի» գլխավոր մարզիչ Յուրի Մատվեևը Մանուչարյանի մասին ասել է, որ նա կարողացավ լավ մտնել խաղի մեջ, լավ փոխանցումներ կատարեց, ցավոք, վերջում խաղը չստացվեց»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |