Բնապահպանության նախարարությունը մտադիր է աղբից մաքրել Մալաթիա-Սեբաստիա թաղամասը

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարությունը մտադիր է աղբից մաքրել Մալաթիա-Սեբաստիա թաղամասը: Ինչպես հայտնում է «Էկոլուրը», բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ, նախարարության բնապահպանական պետական տեսչությունը հետազոտել է այդ թաղամասում առկա խնդիրները և պարզել, որ աղբանոցի արտանետումները պարունակում են մեթան, ածխաթթու գազ, ամիակ, որոնք վնասակար են առողջության համար: Տեսչության աշխատակիցները հանդիպել են Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարության հետ՝ առաջարկելով 2-3 օրում միջոցներ ձեռնարկել տարածքն ամբողջությամբ աղբից մաքրելու համար:

Ներկայումս աղբանոցի տարածքում աշխատում է ծանր տեխնիկա: Թաղապետի տեղակալ Աշոտ Սմբատյանը հավաստիացրել է, որ տեղանքը մաքրելուց հետո, այն կցանկապատվի, իսկ խախտողները կտուգանվեն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---