Օգոստոսի 20-ին լրանում է Գյումրիի Պատվո բլուր հուշահամալիրի բացման մեկ տարին

Օգոստոսի 20-ին լրանում է Գյումրիի Պատվո բլուր հուշահամալիրի բացման մեկ տարին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ին լրանում է Գյումրիի Պատվո բլուր հուշահամալիրի բացման մեկ տարին:Պատվո բլուրը զինվորական գերեզմանատուն է, որտեղ հուղարկավորված են ռուսական բանակի այն սպաները, որոնք զոհվել են 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ: Խորհրդային տարիներին գերեզմանոցը հողին է հավասարեցվել, իսկ տապանաքարերըոչնչացվել են: 2009-ին Հայաստանում Ռոսւաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ սկսվեցին գերեզմանատան վերականգնամ աշխատանքները: Պատվո բլուրը բացվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստնաի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից անցյալ տարվա օգոստոսի 20-ին` Ռուսաստանի ղեկավարի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած բացման արարողությանը Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր. «Ռուսաստանի բոլորքաղաքացիների անունից կցանկանայի շնորհակալություն հայտնել եղբայրական Հայաստանի ղեկավարությանն ու ժողովրդին մեր ընդհանուրպատմության և զոհված զինվորների հանդեպ նման հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև պատմական ճշմարտությունը պահպանմանհամար»:

Իր հերթին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Պատվո բլրի վերականգնումը, որը խորհրդային տարիներին բախտի քմահաճույքին էր մատնվել գաղափարական պատճառներով, պատվի հարց էր` հավասար հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին:

«Գյումրիում Պատվո բլուրը և մյուս պատմական «նշանները» ձեր երկրում վկայում են հայ ժողովրդի երախտագիտության մասին ռուսուղղափառ եղբայրների հանդեպ»,- ասել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը` նախորդ տարի Հայաստան կատարած այցելության ժամանակ:

Հուշարձանի վերականգնման աշխատանքնրը իրականացրել է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը, որի համանախագահներն են Վիկտոր Կրիվոպուսկովը և Անդրանիկ Նիկողոսյանը:

Այսօր Պատվո բլուրը արտացոլում է ռուս զինվորների ինքնազոհությունը հայկական հողի վրա և հանդիսանում է երկու երկրների դարավոր եղբայրույթան յուրատեսակ խորհրդանիշ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---