Երևանյան իշխանությունների մոտ ազատ տարածությունից վախ է զարգանում20 օգոստոսի 2011 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Վերջերս հայկական իշխանությունների ձգտումը` արդարացնելու հայ ժողովրդին ժամանակին տրված «շինարար ժողովրդի» անունը հատում է բոլոր խելամիտ սահմանները: Գործընթացում ֆիքս-գաղափար է ծագում` մինչև վերջին քառակուսի մետրը կառուցապատել Երևանը, կենտրոնում չթողնել ոչ մի ազատ տարածություն: Այդ գաղափարը կյանքի կոչելու ճանապարհին ժամանակային առումով վերջին քայլը դարձավ կառավարության կողմից Երևանի հենց սրտում` մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ նոր հյուրանոցային համալիրի կառուցմանը հավանություն տալը: Կայարանի մուտքի դիմաց գտնվող ոչ մեծ հրապարակում պատրաստվում են 7-8 հարկանի շենք կառուցել, որը բոլորովին «թթվածնից կզրկի» Նալբանդյան փողոցի այդ հատվածը: Բայց այդ ամենը կարևոր չէ, չէ որ հյուրանոցը պետք է լինի միջազգային դասի (չորս աստղանիից ոչ պակաս): Ըստ երևույթին, պարբերական վիբրացիան (մոտ 5 րոպեն մեկ) շենքի տակով անցնող մետրոյի գնացքից նույնպես համապատասխանում է նույն այդ «միջազգային դասին»: Ընդ որում, պարզվել է, որ բավական փոքր տարածքում հսկայական շենք կառուցելու որոշումը «թելադրված է Երևան քաղաքում 2011-2014 թթ. ներդրումային ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությամբ»: Թե ինչ է նշանակում այդ նախադասությունը, մնում է միայն գուշակել: Բայց ինչո՞ւ այդ «անհրաժեշտությունը» թույլ չի տալիս նույն այդ հյուրանոցը կառուցել այլ վայրում, այլ ոչ թե բառացիորեն խցկել այն քաղաքի ամենակենտրոնական մասում: Ո՞ւմ «ներդրումային ծրագրերի» մասին է գնում խոսքը, և ո՞վ ունի համոզելու նման ընդունակություն, որ կառավարությունը համաձայնել է հերթական անգամ այլանդակել Երևանի դեմքը: Շենքի ապագա սեփականատեր, Tashir Group ռուսական հոլդինգի նախագահ Սամվել Կարապետյա՞նը, որը հատուկ հյուրանոցային համալիրի շինարարության համար Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրի հիման վրա ստեղծել է «ՍԱՄԿԱՐ ՊԼԱԶԱ» ՓԲԸ-ն` փաստացիորեն ինքն իրեն պատվիրելով հյուրանոցի շինարարությունը: Առավել ևս, որ Երևանի փոքր կենտրոնին գրեթե մեկ տասնյակ բավական խոշոր հյուրանոցներ են բաժին ընկնում: Ինչո՞ւ է պետք բոլոր նորակառույցները խցկել հայկական մայրաքաղաքի ամենակենտրոնական մասում, երբ, հակառակը, կարելի է այն ընդլայնել, փառք Աստծո, դրա համար տեղը բավականաչափ է: Արդյո՞ք կենտրոնից հեռու գտնվող թաղամասերում հարիր չէ աշխատել (բնակվել, հանգստանալ): Ինչո՞ւ ոչնչացնել կանաչ տարածությունները զուտ նոր բազմահարկեր կառուցելու նպատակով: Քաղաքը կգոյատևի առանց կանաչ տարածությունների, բայց ոչ` առանց հերթական ահռելի շենքի՞, որը կլորիկ եկամուտ է բերելու սեփականատիրոջը: Երևանի մոլի կենտրոնացումը կհանգեցնի միայն մի բանի. N տարի անց Երևանը կվերածվի արևից այրված քարե անապատի` հպարտ վեր խոյացող անթիվ հյուրանոցներով և բազմահարկերով: Իսկ երևանյան իշխանությունները հանգիստ շունչ կքաշեն. կենտրոնում այլևս չեն լինի այդքան ատելի ազատ տարածություններ: Մարինա Անանիկյան / PanARMENIAN News Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |