Գուրգեն Արսենյան. Հայաստանի կառավարությունը պետք է պատրաստ լինի հնարավոր նոր ֆինանսական ճգնաժամին

Գուրգեն Արսենյան. Հայաստանի կառավարությունը պետք է պատրաստ լինի հնարավոր նոր ֆինանսական ճգնաժամին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը պետք է պատրաստ լինի հնարավոր նոր ֆինանսական ճգնաժամին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: Նրա խոսքով, առաջատար եվրոպական ֆոնդային ինդեքսներն ուրբաթ օրը` օգոստոսի 19-ին, փակվեցին նվազմամբ` ԱՄՆ և եվրոգոտու ՀՆԱ դինամիկայի կանխատեսումների վատթարացման ֆոնին, ինչը կարող է բացասաբար ազդել նաև Հայաստանի վրա: «Արդեն փորձագետներն են կանխատեսում, որ համաշխարհային տնտեսությունը հետընթաց է ապրում, և ես ուզում եմ, որպեսզի մեր տնտեսական ոլորտի գործիչներն ուշադրությամբ վերաբերվեն այդ հարցին, որպեսզի Հայաստանում չկրկնվի այն, ինչ պատահեց 2008 թվականին, երբ մենք բոլորովին պատրաստ չէինք ֆինանսական ճգնաժամին»,- ասել է նա: Այս համատեքստում նա նկատել է, որ Հայաստանը պետք է աչալրջորեն հետևի համաշխարհային բորսաներում կատարվող բոլոր իրադարձություններին և պատրաստ լինի հնարավոր ճգնաժամին, որպեսզի այն առանձնակի վնաս չհասցնի երկրի տնտեսությանը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---