Համահայկական խաղեր. Բասկետբոլի հաղթող դարձավ Լոս Անջելեսի թիմը` եզրափակչում հաղթելով Սոչիին

Համահայկական խաղեր. Բասկետբոլի հաղթող դարձավ Լոս Անջելեսի թիմը` եզրափակչում հաղթելով Սոչիին

PanARMENIAN.Net - Համահայկական խաղերի բասկետբոլի եզրափակչում, որը տեղի է ունեցավ «Միկա» մարզասրահում, խաղացին 2007-ին և 2009-ին այդ խաղերի հաղթող Սոչիի և Լոս Անջելեսի թիմերը: Թիմերը ողջ մրցաշարի ընթացքում աչքի ընկան գեղեցիկ և հիանալի խաղով և եզրափակչում նույնպես բոլոր ջանքերը գործադրեցին երկրպագուներին անմոռաց խաղ ցուցադրելու համար: Առաջին երկու խաղափուլերում 21:16 հաշվով առաջատար էին Սոչիի բասկետբոլիստները, երրորդ խաղափուլի վերջում հաշիվը հավասար էր` 56:56, իսկ չորրորդ խաղափուլում հավասար պայքար էր ընթանում, և հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում: Լոս Անջելեսը հաղթանակ տարավ 93:86 հաշվով: Երրորդ տեղը զբաղեցրեց Գլենդելը, որը 91:87 հաշվով հաղթեց Թեհրանին: Բոլոր մրցանակակիրներին պարգևատրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Լոս Անջելեսի թիմի բասկետբոլիստ Վահրամ Ամայակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2007-ին Սոչիի թիմից կրած պարտությունից հետո թիմն անպայման ցանկանում էր հաղթանակ տանել: «Խաղը շատ բարդ էր, բայց, անկասկած, ուրախ եմ, որ մենք ավելի ուժեղ էինք և կարողացանք հաղթանակ տանել»,- ասաց Ամայակյանը:

Կանանց շարքում չեմպիոնի տիտղոս նվաճեց Թեհրանի թիմը, որը եզրափակչում 86:67 հաշվով հաղթեց Գլենդելին, իսկ Գյումրին զբաղեցրեց 3-րդ տեղը:

11  22.08.11 - Համահայկական խաղերի բասկետբոլի եզրափակչում հանդիպեցին Սոչիի և Լոս Անջելեսի թիմերը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---