Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել միայն հաջորդ սերունդը, կարծում է Ալեքսանդր Ռարը22 օգոստոսի 2011 - 13:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն և Ռուսաստանը կամ ԵՄ-ն պետք է լրջորեն զբաղվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ միջնորդության հարցով։ Այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների և էներգետիկ հարցերով փորձագետ Ալեքսանդր Ռարը, հաղորդում է 1news.az-ը։ «Ես այս իրավիճակը մեղմելու ելք չեմ տեսնում, որովհետև կողմերի դիրքորոշումներն ուղղակի իրարամերժ են»,- նշել է փորձագետը։ Միաժամանակ, նա կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այն ձևաչափը չէ, որն ի վիճակի է լուծել ղարաբաղյան հակամարտութունը։ Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել միայն հաջորդ սերունդը, որը կապված չի լինի 20-ամյա վաղեմության ողբերգական հիշողությունների հետ։ «ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը փորձեց միջնորդ դառնալ, բայց, ինձ թվում է, դա նրա մոտ չստացվեց։ ԱՄՆ-ին հիմա չի հետաքրքրում Հարավային Կովկասը, նա սեփական խնդիրներն ունի։ Հիմա Արևմուտքը և ԵՄ-ն զբաղվում են Հյուսիսային Աֆրիկայում, Լիբիայում, Սիրիայում հակամարտությունների կարգավորմամբ»։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ թուրքական գործոնին՝ Ռարը նշել է, որ Թուրքիան առայժմ Ադրբեջանի դաշնակիցն է, բայց մյուս կողմից նա ինքն է զարգացնում իր աշխարհաքաղաքականությունը Սևծովյան տարածաշրջանում և իր ազգային շահերը չի պայմանավորելու ԼՂ հիմնախնդրով։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |