Հետևելով Երևանի քաղաքապետարանին` Արմավիրի քաղաքապետարանն է քաղաքի բնակիչներին զրկում զբոսայգիներից22 օգոստոսի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Արմավիրում գտնվող քաղաքային զբոսայգին, որտեղ ընթացիկ տարվա մայիսից բուռն շինարարություն է իրականացվում, փաստաթղթերով զբոսայգի չի հանդիսանում: Նման հայտարարությամբ հանդես են եկել Արմավիրի զբոսայգու պաշտպանները: Արմավիր քաղաքի նոր գլխավոր պլանի համաձայն, քաղաքի զբոսայգին համարվում է պարզապես Արմավիրի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող տարածք, ոչ թե զբոսայգի: Քաղաքի պլանի փոփոխությունը դյուրացրել է զբոսայգու տարածքի վաճառքի գործը: Զբոսայգու պաշտպանների խոսքով, քաղաքապետը խոստացել է զբոսայգին քաղաքի ծայրամաս տեղափոխել, բայց չի տեղափոխել և չի պահպանել ներկայիս կանաչ տարածությունը: Ներկայումս զբոսայգու տարածքում բանկ, եկեղեցի և անասնաբուժական դեղատուն է կառուցվում: Արմավիրցիները տեղյակ չեն զբոսայգու տարածքում իրականացվող շինարարության նախագծերի վերաբերյալ հասարակական լսումների մասին, հաղորդում է ԷկոԼուրը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |