Հայաստանն ընդլայնում է համագործակցությունը չինական Գուանդուն նահանգի հետ22 օգոստոսի 2011 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն օգոստոսի 22-ին հանդիպեց Գուանդունի փոխնահանգապետ Սյաո Չժիհենի հետ: Փոխվարչապետը նախ շնորհակալություն հայտնեց ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար` նշելով, որ այս խաղերի ընթացքում Հայաստանը նվաճել է առաջին ոսկե մեդալը: Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Գուանդուն նահանգի միջև համագործակցության հնարավորություններին և ուղղություններին վերաբերող հարցեր: Սյաո Չժիհենը նշեց, որ Գուանդուն նահանգը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, և փոխշահավետ ծրագրերի իրականացման պատրաստակամություն հայտնեց: Նահանգում մտադիր են զարգացնել զբոսաշրջությունը, և փոխգործակցության համար հեռանկարային համարվեցին ինչպես այդ, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտները: Անդրադարձ եղավ նաև գյուղատնտեսության ոլորտի վերամշակող ձեռնարկությունների արտադրանքի` Հայաստանից Գուանդուն արտահանման հարցերին: Հանդիպմանն առանձին քննարկվեց Հայաստանում իրականացվող ծրագրերին Գուանդունի ընկերությունների մասնակցության հարցը` հաշվի առնելով, որ նահանգում գործում են տեխնոլոգիական և մեքենաշինական խոշոր ընկերություններ: Խոսվեց նաև ՀՀ մարզերի և Գուանդունի միջև ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման մասին: ԱրմենԳևորգյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանների միջև ուղիղ շփումների հաստատմամբ և փոխնահանգապետին հրավիրեց Հայաստան` հնարավորություններին տեղում ծանոթանալու համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |