Հայաստանի ՊԵԿ-ը խոստացել է օրվա ընթացքում տեղեկատվություն հրապարակել Գագիկ Խաչատրյանի հրաժարականի մասին![]() 23 օգոստոսի 2011 - 10:45 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթի հաղորդմամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Նախագահականին մոտ կանգնած թերթի աղբյուրները նշում են, որ Խաչատրյանի պաշտոնանկության հրամանագիրը երեկ երեկոյան դրվել է Սերժ Սարգսյանի սեղանին: Մեծ հավանականությամբ այն ստորագրվել է, և չի բացառվում` այսօր հրապարակվի: ՊԵԿ նախագահի պաշտոնանկության մասին լուրը չեն հերքել նաև նրա տեղակալները` Ռուբեն Քոչարյանն ու Արմեն Ալավերդյանը: Իսկ ՊԵԿ մամուլի քարտուղարը երեկ երեկոյան անհասանելի էր: PanARMENIAN.Net ի թղթակցին ՊԵԿ մամլո ծառայությունից չեն հերքել և չեն հաստատել այդ տեղեկատվությունը, այլ խոստացել են հրապարակել այն օրվա ընթացքում: Դեռևս օգոստոսի սկզբին թերթը գրել էր, որ Գագիկ Խաչատրյանն արձակուրդ է մեկնել և վերադառնալուց հետո հրաժարական է ներկայացնելու: Օգոստոսի 5-ից նա գտնվում էր արձակուրդում, որն ավարտվել է օգոստոսի 20-ին: Երեկ ուշ երեկոյան ՊԵԿ նախագահի պաշտոնանկության լուրը չհերքեց նաև Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը: Թերթի հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Սերժ Սարգսյանը Խաչատրյանին պաշտոնանկ անելու մասին հրամանագիր է ստորագրել, Արզումանյանն ասաց. «Նախագահի հրամանագրերը հրապարակվում են պատշաճ ժամկետներում»:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |