Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը չի կարող մասնակցել Աշխարհի գավաթին ոտքը կոտրելու պատճառով

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, ցավոք, չի կարողանա մասնակցել օգոստոսի 28-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում սկսվելիք Աշխարհի գավաթի խաղարկությանը:

Մի քանի օր առաջ Հակոբյանը անհաջող սայթաքել էր և կոտրել ոտքը: Վիրահատությունից հետո բժիշկները գրոսմայստերին հանձնարարել են մի քանի շաբաթ ուղևորություններ չկատարել:

Այսպիսով, Աշխարհի գավաթին կմասնակցեն Հայաստանի միայն երկու ներկայացուցիչներ` գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Արման Փաշիկյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---